WikiLeaks-ը հրապարակել Է Քլինթոնի ընտրարշավի ղեկավար Ջոն Փոդեսթայի նամակագրության 34-րդ մասը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks-ի կայքը նոյեմբերի 7-ին հրապարակել Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դեմոկրատ Հիլարի Քլինթոնի ընտրարշավի ղեկավար Ջոն Փոդեսթայի գաղտնի նամակագրության 34-րդ մասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջին մասի հրապարակումը տեղի Էր ունեցել հոկտեմբերի 8-ին, կայքի վարչակազմը նամակագրությունը զետեղում Է մաս առ մաս՝ օրական մի քանի հազար նամակ: Հերթական մասի հրապարակումից հետո հասարակայնությանը հասանելի են դարձել 56,5 հազարից ավելի Էլեկտրոնային նամակներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: