ԵԽ զեկուցողն առաջարկել է առկախել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարություն են տարածել` կապված Թուրքիայում քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 11 պատգամավորների, այդ թվում և կուսակցության համանախագահների ձերբակալության հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՄ արտաքին գործերի ծառայությունից:

«Եվրամիությունը լրջորեն անհանգստացած է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մի շարք անդամների ձերբակալման փաստի առնչությամբ, ովքեր մեղադրվում են ահաբեկչական գործողություններին աջակցելու մեջ: Այս զարգացումները գումարվել են այն մտահոգություններին, որոնք մենք հայտնել ենք այս տարվա մայիսին ժողովրդավարական ճանապարհով ընտրված ավելի քան 130 պատգամավորի անձեռնմխելիությունը վերացնելու ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ ներկայացուցիչները օրինական են համարել Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունները, սակայն ընդգծել են, որ դրանք չպետք է հակասեն ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին:

«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կպաշտպանի իր խորհրդարանական ժողովրդավարությունը` այդ թվում և հարգելով մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, և մենք մեր ակնկալիքներն ուղղակիորեն փոխանցում ենք թուրքական իշխանություններին: Եվրոպայի խորհրդի հետ Եվրամիությունը շարունակելու է ուշադիր կերպով հետևել իրադրությանը` մշտական կապի մեջ լինելով ԵՄ անդամ պետությունների հետ»,- նշվում է Մոգերինիի և Հանի հայտարարության եզրափակիչ հատվածում:

Եվրոպայի խորհրդի` Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին, անդրադառնալով Թուրքիայի վերջին զարգացումներին, BBC-ի թուրքական ծառայությանը ասել է, որ Բրյուսելից հստակ ազդանշանի է սպասում Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններն առկախելու վերաբերյալ:

Հայերեն English

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

Մենք պետք է ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու համար. Մայք Ուոլց

Փաշինյանը Մակրոնին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել

ՀՑԹԻ-ում կայացել է «Երիտթուրքական ազգայնականությունից` նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները Դիմադրության շարժման առաջնագծում» գիտաժողովը

Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 59 մարդ Է զոհվել, ավելի քան 155-ը՝ վիրավորվել

Հրշեջները մարել են Վանաձորում բռնկված հրդեհը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել

ԱՄՆ-ում փոթորիկների հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 30-ի

Եմենի հութիները կշարունակեն արգելափակել իսրայելական նավերի անցումը Կարմիր ծովով