Հայաստանը հնարավոր է վերածել կրթական հաջողված մոդելներ արտահանող երկրի. Սուրեն Ալոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանը նոյեմբերի 4-ին Dasaran կրթական ծրագրի վերաբերյալ համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ստորագրման պաշտոնական արարողությունից հետո Լևոն Մկրտչյանը կարևորեց Dasaran կրթական ծրագրի կատարած և կատարվող աշխատանքները։ Նա նաև նշեց, որ այդ ծրագիրը իր ձևաչափով համապատասխանում է համաշխարհային բարձրագույն չափորոշիչներին։ «Մենք վստահ կարող ենք ասել, որ ՀՀ-ում ունենք մի գործիք, որը ձևավորվել է երկարատև աշխատանքի շնորհիվ, և դրա միջոցով հնարավոր է զարգացնել էլեկտրոնային կրթության համակարգը մեր երկրում»,- շեշտեց նախարարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կողմերի միջև կնքված հուշագիրը նպատակաուղղված է բարելավելու Հայաստանում կրթության որակը, բարձրացնելու կրթության կառավարման արդյունավետությունն ու թափանցիկությունը, կիրառելու համաշխարհային կրթության և կրթական ձևերի լավագույն փորձը։

Սուրեն Ալոյանի խոսքով` այս ճանապարհով Հայաստանը հնարավոր կլինի վերածել կրթական հաջողված մոդելներ արտահանող երկրի։

Հաշվի առնելով Dasaran-ի՝ կրթության բնագավառում մինչ այժմ ներդրած զգալի ավանդը, միջազգային հեղինակությունն ու նվաճումները ՀՀ կրթության և գիտության նախարարը Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանին պարգևատրեց նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»։ Նվաճումներից մեկը եղել է այն, որ 75 երկրների շրջանակներում ճանաչվել է աշխարհի 5 լավագույն նորարական ծրագրերից մեկը։

Հայերեն

Ուկրաինան և Նորվեգիան մշակել են «Դեսնա» նոր հակաօդային պաշտպանության համակարգ

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ

Հայաստանում տարեցտարի աճում է չինարենի նկատմամբ հետաքրքրությունը. պարգևատրվել են մրցույթի հաղթողները

Նորվեգիան կփորձարկի ուկրաինական DELTA համակարգը

Եվրահանձնաժողովը պարզաբանել է, թե ինչու է առաջարկում վերացնել Վրաստանի նավթավերամշակման գործարանի նկատմամբ պատժամիջոցները

ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետ

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Իրանի դեսպանին

Աշոտ Սաղյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնի միասնական թեկնածու

Բուլղարիայի վարչապետը չափազանց մեծ դեֆիցիտի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կարծիքը բնորոշել է որպես «կոշտ քննադատություն». BTA

Դավիթ Թադևոսյանը SpaceX-ի և Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տեխնոլոգիական և տիեզերական ոլորտների զարգացման հնարավորությունները