Դիարբեքիրի պայթյունից զոհվել է ութ մարդ, վիրավորվել ավելի քան հարյուրը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Բաղլար գավառում նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Զոհվածներից երկուսը ոստիկան են, վեցը` քաղաքացիական անձինք: Թուրքիայի վարչապետի հրապարակած տվյալներով` վիրավորվել է հարյուրից ավել մարդ:

Պայթյունի վայր ժամանած մասնագետները ուսումնասիրության արդյունքում եզրակացրել են, որ օգտագործվել է 1 տոննա պայթուցիկ: Միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով վնասվել են մեծ թվով շենքեր:

Թուրքական իշխանությունները պայթյունի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը