Ավտովթարի հետևանքով զոհվել է արձակուրդում գտնվող զինծառայող
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի հետևանքով մահացել է արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայող:
Ժամը 01։15-ին Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 17ա շենքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Կարենի Վարդանյանը Արարատ քաղաքում՝ Շահումյան փողոցում, իր վարած ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն, այնուհետև հարվածել հաստաբուն ծառին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ զինծառայողը գտնվում էր արձակուրդում. «Նա իր անձնական ավտոմեքենան օգտագործելով ավտովթարի է ենթարկվել՝ դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից»,- ասաց նա։
Վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։