«Խաչատրյան տրիոն» անմոռանալի երեկո պարգևեց լիբանանահայությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեյրութի Դեմիրճյան կենտրոնի հանդիսասրահում «Խաչատրյան տրիոն» ներկայացրեց արվեստի և երաժշտության բացառիկ երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Հայ Երիտասարդաց Ընկերակցության 85-ամյակի տոնակատարության շրջանակում:
Միջոցառմանը ներկա են գտնվել Լիբանանում Հայաստանի դեսպան Սամուել Մկրտչյանը, Սարգիս ու Սեդա Դեմիրճյանները, Տեր Ավետիս Դեմիրճյանը, Լիբանանում ՀԲՄԸ-ի և ՀԵԸ-ի անդամներ, կրթական և մշակութային գործիչներ:
«Խաչատրյան տրիոն» ներկայացրեց հայկական դասական երաժշտության և ժողովրդական երգերի ընտրանի: Մասնավորապես, հնչեցին Արամ Խաչատրյանի «Վալս»-ը «Դիմակահանդես»-ից, «Սուսերով պար»-ը, Առնո Բաբաջանյանի «Տրիո»-ն, Կոմիտասի «Վաղարշապատի պար»-ը և այլ ստեղծագործություններ ու հատվածներ հայտնի երկերից: