Տնտեսություն

Առաջիկա վեց ամսում կպարզեցվեն գնման գործընթացները և կներդրվի մասնակի կենտրոնացված եղանակ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա վեց ամսում կպարզեցվեն գնման գործընթացները և կներդրվի մասնակի կենտրոնացված եղանակ

ԵՐԵՎԱՆ, 19ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պետական գնումների ոլորտում կառավարությունը նախատեսում է առաջիկա վեց ամսում պարզեցնելգնման գործընթացները,կրճատելպատվիրատուների թիվըևներդնելմասնակի կենտրոնացված համակարգ:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով e-gov.am-ը, այդ մասին նշված է կառավարության գործունեության ծրագրում, որը ներկայացվել է Ազգային ժողով:

Նախատեսվում է նշված ժամանակահատվածումօտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ ծրագրերի համաձայն իրականացվող գնումների թղթային եղանակով կազմակերպումիցանցնելաստիճանական էլեկտրոնային եղանակի՝ օգտագործելով պետական գնումների էլեկտրոնային հարթակը:

Նախաձեռնվելու են գնման գործընթացներում շահերի բախման բացակայության մասին անարժանահավատ հայտարարությունների և գնման գործընթացում փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության համար պատասխանատվություն սահմանող օրենսդրական փոփոխություններ,գնման պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացը կազմակերպվելու էէլեկտրոնային եղանակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում