ՌԴ-ի ու Թուրքիայի մերձեցումից ներկա փուլում Հայաստանին ուղղված սպառնալիք չկա. Ալեքսանդր Իսկանդարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումից ներկա փուլում Հայաստանին ուղղված սպառնալիք չկա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` ասելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան ներկայում ունեն բարենպաստ և զարգացող հարաբերություններ:

«Ակնհայտ է, որ ռուս-թուրքական հարաբերություններն այլ ձևաչափ են, հայ-ռուսականն` այլ: Սպասել, որ ռուս թուրքական հարաբերություններում եղած խնդիրներին կավելանան Հարավային Կովկասում առկա հարցերը՝ քիչ հավանական եմ համարում, այդպիսի հիմք չեմ տեսնում: Դժվար եմ պատկերացնում ներկայում Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությունը Հայաստանի հետ կապված»,-ասաց քաղաքագետը: Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, այս երկու երկրները կենտրոնացած են այն հարցերի վրա, որոնք սկզբունքային կարևորություն ունեն իրենց համար: Մասնավորապես, Արևմուտքի հետ հարաբերությունները, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, խնդիրներ՝ կապված քրդերի հետ, անվտանգության հարցեր, թուրք-ամերիկյան և ռուս-ամերիկյան հարաբերություններ և այլն: Այս համատեքստում, ըստ քաղաքագետի, դժվար թե Հայաստանին վերաբերող հարցեր ավելացվեն:

«Այո, ներկայում Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումից Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չկա, սակայն պետք է հետևել այդ զարգացումներին` հանդես գալով ռացիոնալ մոտեցումներով: Եթե գա մի փուլ, որ լինի սպառնալիք, ապա արձագանքել, եթե լինի այնպիսի իրավիճակ, որից կարելի է օգուտ ստանալ, ապա կրկին արձագանքել»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի խորհրդի նիստին, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր նշանակման հարցի հետաձգմանն ու դրա վրա Թուրքիայի ու Ադրբեջանի հնարավոր ազդեցությանը` քաղաքագետը նշեց, որ դա քիչ հավանական է համարում:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շահեր ունի, բայց դրանք այն աստիճան չեն, որ երրորդ երկիրն ազդի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր նշանակման հարցի վրա: Ոչ, նման բան քիչ հավանական եմ համարում: Հարցը որոշվել է Մոսկվայում»,-ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայերեն English

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը քննադատել է ԹՐԻՓՓ-ի համար երաշխավոր փնտրելու մոտեցումը

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը