Քաղաքականություն

Լավրովը գերազանց է գնահատում Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում

1 րոպեի ընթերցում

Լավրովը գերազանց է գնահատում Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, ինչպե՞ս է գնահատում Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, ՌԴ ԱԳ նախարարն ասաց.

«Ամենագերազանց ձևակերպումներով: Հայաստանն ապահովում էր գերազանց նախագահություն ՀԱՊԿ-ում: Այստեղ ընթացող գագաթաժողովը, որը մոտակա ժամերին կավարտվի, շատ հագեցած է հստակ որոշումների առումով»:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը մասնավորապես ընդգծեց մինչև 2025 թ. ՀԱՊԿ ռազմավարության հայեցակարգի ընդունումը, որն այսօր կարժանանա կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավանությանը: «Այն իր մեջ ներառում է մեր գործընկերության հիմնական ուղղությունները՝ հավաքական անվտանգության ապահովման համատեքստում»,-եզրափակեց ՌԴ ԱԳ նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում