Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են գլխավորապես գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետ Ա. Հարությունյանը ներկայացրել է հայեցակարգի ընդհանուր սկզբունքները՝ մանրամասնելով առանձին ճյուղերի վերաբերյալ կառավարության մոտեցումները և շեշտադրելով, որ մասնագիտական ուսումնասիրություններն ու քննարկումները դեռևս ընթացքում են: Նա իր խոսքում, մասնավորապես, ասել է.«Կարծում եմ, որ ես բավարար քաղաքական ու գործարար փորձառություն ունեմ նախաձեռնելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակումը, ինչը սահմանելու և ձևավորելու է Արցախի գյուղատնտեսության առաջիկա տարիների զարգացման հիմնական սկզբունքներն ու ինստիտուտները: Դրա շնորհիվ ի վիճակի ենք լինելու երաշխավորել բնագավառի ինտենսիվ զարգացումը՝ հենված մասնագիտական խորը գիտելիքների և արդի տեխնոլոգիաների ակտիվ կիրառման վրա: Հայեցակարգի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ են և՛ մասնագիտական, և՛ հանրային քննարկումներ սկզբնական փուլում, իսկ հետո՝ հանրային լայն աջակցություն դրա իրագործման ճանապարհին»:

Խմբակցության անդամները ներկայացրել են առանձին ճյուղերի զարգացման վերաբերյալ իրենց տեսակետները և հայեցակարգի մշակման հարցում կառավարության և համապատասխան մասնագետների հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում պատգամավորները որոշ այլ հարցեր և առաջարկություններ են ուղղել գործադիր մարմնի ղեկավարին և ստացել համապատասխան պարզաբանումներ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում