«Արարատ 73»-ի ֆուտբոլիստների հաղթանակներն անմահացնող արձանախումբը բացվեց Երևանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցեցին «Արարատ 73»-ի հաղթանակներն անմահացնող արձանախմբի բացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում բացված արձանախումբի բացմանը ներկա էին հայկական ֆուտբոլի լեգենդները՝ «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները: «Մենք հավերժացրեցինք «Արարատ 73»-ի հաղթանակները: Սա մեր հաղթանակն է, հպարտությունն է և պատմությունը: Մենք մեզ ավելի հզոր ենք զգում` տեսնելով ձեր հաղթանակները»,-դիմելով ներկաներին` ասաց ՀԱՕԿ նախագահը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, կարևորեց լեգենդար մարզիկներին հիշելն ու մեծարելը. «43 տարի առաջ տոնած հաղթանակը բարձրագույնն է հայկական ֆուտբոլի համար: Այս ամենը կխթանի մատաղ սերնդի ներգրավմանը ֆուտբոլում»:

«Արարատ 73»-ի հաղթանակներն անմահացնող արձանախումբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խումբը ղեկավարել է Արմեն Սամվելյանը: Այն ստեղծվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցների շնորհիվ:

Հայերեն العربية

Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների

Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»

Բելգիայի հայտնի հայերը. ինչպես դուդուկը Վարդան Հովհաննիսյանին հասցրեց Եվրոպայի բեմեր

Ութ երկրի ԱԳ նախարարներ Իսրայելին մեղադրել են Գազայի շուրջ խաղաղության ծրագիրը խափանելու համար

Կալասը հայտարարել է աշնանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ամենամասշտաբային» փաթեթի մասին

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում