Քիմ Քարդաշյանը ԱՄՆ Է վերադարձել 20 թիկնապահների ուղեկցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որին կողոպտել Էին Փարիզում, Նյու Յորք Է ժամանել 20 թիկնապահների ուղեկցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ պորտալը:

Հայտնի ամերիկուհու անվտանգությունը նաեւ ապահովում Էին Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, նշում Է պորտալը, որը զետեղել Է Քարդաշյանի ու նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի ժամանման տեսագրությունը: Աստղին ուղեկցող ավտոշարասյունը բաղկացած Էր տասը մեքենաներից:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Փարիզում Քիմ Քարդաշյանից կողոպտիչներն առնվազն 10 մլն եվրո արժողությամբ իրեր են հափշտակել: Կողոպուտը տեղի Է ունեցել լույս հոկտեմբերի 3-ի գիշերը այն հյուրանոցում, որտեղ իջեւանել Էր Քարդաշյանը: Reuters գործակալության տվյալներով՝ նրանից հափշտակել են զարդատուփ՝ հինգ-վեց միլիոն եվրո արժողությամբ զարդերով, եւ չորս մլն եվրո գնահատվող մատանի: Կողոպտիչները նաեւ տարել են երկու շարժական հեռախոս:

Ավազակային հարձակմանը մասնակցել Է դիմակավոր հինգ մարդ, որոնք ոստիկանական համազգեստ Էին հագել: Նրանք կապկպել են իրենց զոհին եւ փակել լոգարանում: Քարդաշյանի ներկայացուցիչը հայտարարել Է, որ նա չի տուժել, բայց շոկային վիճակում Է:

Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ընդհատել Է համերգը Նյու Յորքում՝ դա բացատրելով անհետաձգելի ընտանեկան հանգամանքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում