Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին Հայաստանում և բարձր գնահատել կազմակերպության՝ որպես զբոսաշրջության բնագավառում հիմնական միջազգային ֆորումի դերն ու նշանակությունը: Կարևորելով կազմակերպության հետ մեր երկրի երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի հերթական այցը նոր խթան կհաղորդի այդ համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը:

Նախագահը ողջունել է ՄԱԿ-ի ԶՀԿ աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանի անցկացումը Հայաստանում և նշել, որ միջոցառումը նաև լավ առիթ է հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը տեղում ծանոթանալու համար:

Հանդիպմանը ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին Նախագահ Սարգսյանին ներկայացրել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ԶՀԿ-ի հետ փոխգործակցությամբ մինչ այժմ իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ այդ փոխգործակցությունը շարունակելու և ավելի ամրապնդելու համար լավ հիմքեր են ստեղծված: Նրա գնահատմամբ, վերջին մի քանի տարիներին զգալի առաջընթաց է արձանագրվել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ՝ սկսած օդանավակայանից: Թալեբ Ռիֆաին ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն իր պատկերացումներն ու առաջարկություններն է ներկայացրել Հայաստանի զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործման և երկիրն իր բոլոր առավելություններով ու գրավչությամբ ներկայացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հայերեն English Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը