Մարգվելաշվիլին առաջատարն Է Վրաստանի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջատարն Է հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցույց Է տալիս GFK ամերիկյան ընկերության հարցումը, որն անցկացվել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության պատվերով:

Վրաստանի նախագահը պետության ղեկավարն Է եւ ընտրվում Է ուղղակի քվեարկությամբ: Սակայն նրա լիազորությունները սահմանափակված են, եւ նա ավելի շատ ներկայացուցչական դեր Է խաղում:

Հարցումը ցույց Է տվել, որ Գեորգի Մարգվելաշվիլիին պատրաստ Է աջակցել հարցվածների 9,2 տոկոսը:

Երկրորդ տեղում «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն Է՝ 7,5 տոկոս ձայներով, երրորդում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության առաջնորդ եւ երկրի վաչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հավաքել Է ձայների 4,4 տոկոսը, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան՝ 3,5 տոկոսը, Շալվա Նաթելաշվիլին՝ 2,7 տոկոսը: Խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին պետության ղեկավարի պաշտոնում ցանկանում Է տեսնել հարցման մասնակիցների 2,6 տոկոսը, Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ 1,8 տոկոսը, իսկ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին՝ 1,1 տոկոսը:

Սոցիոլոգիական հետազոտությունը սեպտեմբերի 12-25-ն անցկացվել Է Վրաստանի տարածքում: հարցմանը մասնակցել են ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող 2,2 հազար քաղաքացիներ: Հարցման անճշտությունը կազմել Է 2,1 տոկոս:

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի