Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում կմրցեն Դորտմունդի «Բորուսիա»-ն և «Վոլֆսբուրգ»-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում տեղի կունենա Բունդեսլիգայի ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Վոլսբուրգ»-ը սեփական հարկի տակ ուժերն է չափելու Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: Խաղային օրվա կենտրոնական մրցավեճում ուժերը կչափեն առաջնությունում Մյունխենի «Բավարիա»-ի հետ չեմպիոնական տիտղոսի համար պայքարող 2 գլխավոր ակումբները:

«Վոլսբուրգ»-ն առաջնության մեկնարկից առաջ կորցրել է առաջատարներից Անդրե Շյուռլեին և ինչպես ցույց է տալիս մրցաշրջանի սկիզբը՝ ակումբը խնդիրներ ունի առջևի գծում: «Բորուսիա»-ն, իր հերթին, բավականին լավ ֆուտբոլ է խաղում, թեև 2-րդ ուրում անակնկալ պարտություն է կրել «Լեյպցիգ»-ից: Մրցաշարային աղյուսակում «Բորուսիա»-ն 5-րդ տեղում է, իսկ ահա «Վոլսբուրգ»-ն ընթանում է 8-րդ հորիզոնականում: Թիմերին բաժանում է ընդամենը 1 միավոր:

Թիմերն իրենց պատմության ընթացքում հանդիպել են 38 անգամ: Հաղթանակների քանակով առավելությունը ռուրյան ակումբի կողմն է: «Բորուսիա»-ն հաղթել է 20 խաղում, «Վոլսբուրգ»-ն իր օգտին ունի 9 խաղ, ևս 9 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Թիմերի վերջին 2 դիմակայություններում հաղթել է «Բորուսիա»-ն: Մրցավեճում բուքմեյքերական ընկերություները ֆավորիտ են համարում դորտմունդյան ակումբին: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով` 22:00-ին:

Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում այսօր տեղի կունենա ևս 3 հանդիպում.

«Դարմշտադ»-«Հոֆենհայմ»

«Ֆրայբուրգ»-«Համբուրգ»

«Ինգոլշտադ»-«Այնթրախտ»:

Հայերեն

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել