Մարզային

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում մայրասպանության դեպք է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում  մայրասպանության դեպք է գրանցվել

ԳԱՎԱՌ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում սեպտեմբերի 8-ին` ժամը 15.30-ի սահմաններում մայրասպանության դեպք է տեղի ունեցել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետ Կարեն Սերոբյանը, Ներքին Գետաշենի բնակիչ, 1989 թվականին ծնված Տիգրան Գերասիմի Գասպարյանը դանակով սպանել է մորը՝ Ներքին Գետաշենի բնակիչ, 1956 թվականին ծնված Օֆիկ Պատվականի Խաչատրյանին:

«Սպանություն կատարողը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցված է քրեկան գործ: Մեր հարցումներով պարզվել է, որ մայրասպան որդին հաշվառման կանգնած չէ որեւէ հոգեկան առողջության կենտրոնում: Ավելին, նախնական հարցաքննության ընթացքում նա ասել է, որ իր մայրն արժանի էր սպանության, քանի որ անբարոյական վարք ուներ: Մայրասպանը կկալանավորվի»,-ներկայացրեց Կարեն Սերոբյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում