Սերժ Սարգսյանը ողջունել է բելգիացի պատգամավորների այցն Արցախ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և առանձնակի կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծելով, որ Հայաստանում Բելգիան ավանդաբար ընկալվում է որպես բարեկամ և վստահելի գործընկեր, ում հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ առնչությունների, նույնանման արժեհամակարգի և զարգացման համադրելի տեսլականի հետ, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բելգիացի խորհրդարանականների այցը մեր երկիր նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է պատգամավորների այցը նաև Արցախ, որտեղ նրանք հնարավորություն կունենան ուղղակիորեն տեղում ծանոթանալու ԼՂ հիմնախնդրի էությանն ու ավելի լավ պատկերացնելու արցախցիների ձգտումները, մտահոգությունները, առօրյան և անցած ավելի քան երկու տասնամյակի ձեռքբերումները:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին և ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, նշելով, որ հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում այդ քայլը և ընդունում այն որպես ցեղասպանության դատապարտման ու կանխարգելման գործում Բելգիայի վճռական հանձնառություն:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել են խորհրդարանական ակտիվ շփումները և հատկապես բարեկամության խմբի գործունեությունը Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման գործում:

ՀՀ Նախագահը պատասխանել է նաև բելգիացի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանին հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման, Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Երախտագիտության մեդալով` ընդգծելով, որ պարոն Դալմանը Հայաստանում աշխատել է դեռևս 1988թ.՝ մեր ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանում՝ ավերիչ երկրաշարժից հետո որպես բժիշկ կատարելով իր մասնագիտական պարտքը:

Ժորժ Դալմանը մեծ պատիվ է համարել նման բարձր պարգևի արժանանալը, ընդգծել, որ Հայաստանն իր սրտում է արդեն 28 տարի, և այսօր էլ պատրաստ է իր գործունեությամբ օգտակար լինելու մեր երկրին ու ժողովրդին:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա