Տարածաշրջանային

Թուրքիայում հերթական ահաբեկչական գործողության հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հերթական ահաբեկչական գործողության հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանում անցած գիշեր տեղական ժամանակով մոտ ժամը 23:15-ին Իսքելե պողոտայում ոստիկանության բաժանմունքի մոտ ավտոմեքենա է պայթեցվել, ինչի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել 40 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrat Haber կլրատվական կայքը, պայթել է պայթուցիկով լիցքավորված Nissan տեսակի ավտոմեքենան: Սպանվածներից 3-ը քաղաքացիական անձինք, 2-ը` ոստիկաններ են: Վիրավորվածներից 18-ը եւս ոստիկաններ են:

Պայթյունի պատասխանատվությունը որեւէ կազմակերպություն դեռեւս չի ստանձնել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում