Երևանում կայացել է Սեյրան Օհանյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ երկկողմ հանդիպմանը ներկա են եղել երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխնախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական համագործակցության հարցերի լայն շրջանակ: