Սպորտ

Առաքել Միրզոյանը վնասվածքի պատճառով վաղաժամ ավարտել է ելույթը «Ռիո-2016»-ում

1 րոպեի ընթերցում

Առաքել Միրզոյանը վնասվածքի պատճառով վաղաժամ ավարտել է ելույթը «Ռիո-2016»-ում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին հանգիստ չեն տալիս վնասվածքները: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ծանրամարտում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանն ավարտել է ելույթը Ռիոյում ընթացող օլիմպիական խաղերի ծանրամարտի տղամարդկանց 85 կգ քաշային կարգի մրցումներում վնասվածքի պատճառով։

Պոկում վարժության երկրորդ փորձի ժամանակ Միրզոյանը բարձրացրել է 158 կգ ծանրաձողը, բայց այդ ընթացքում ոտքի վնասվածք է ստացել: 396 կգ երկամարտի համաշխարհային ռեկորդի գնով այս քաշային կարգում օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Իրանը ներկայացնող Քյանուշ Ռոսթամին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում