Տարածաշրջանային

Էրդողանը Պուտինին անվանել է թանկագին ընկեր

1 րոպեի ընթերցում

Էրդողանը Պուտինին անվանել է թանկագին ընկեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիայի և ՌԴ-ն պատրաստ են հարաբերությունների կարգավարոմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով gazeta.ru-ն, Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացումը հնարավոր է դարձել քաղաքական կամքի և երկու երկրների քաղաքացիական հասարակությունների աջակցության շնորհիվ: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան և ՌԴ-ն փոխհարաբերությունների բարելավման նպատակով «վերցրել են այնպիսի մակարդակ, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրներին»:

«Իմ թանկագին ընկերն է Վլադիմիր Պուտին. և' նա, և' ես ցուցաբերեցինք նմանատիպ դիրքորոշում երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Նա շեշտել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է օգտագործեն հարաբերությունների կարգավորման քայլերը` «տարածաշրջանում կայունության ապահովման համար»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում