Մարզային

Շիրակցի 60 երիտասարդներ ամառային հանգիստն անցկացնում են վրանային հոգևոր ճամբարում

1 րոպեի ընթերցում

Շիրակցի 60 երիտասարդներ ամառային հանգիստն անցկացնում են վրանային հոգևոր ճամբարում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի թեմի սուրբ Յոթ Վերք եկեղեցու երիտասարդաց միությունը, թեմի սոցիալ-կրթական կենտրոնի և Գյումրու ուսանողական խորհրդի հետ համատեղ, կազմակերպել է վրանային հոգևոր ճամաբար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-9-ը կազմակեպվող ճամբարը գործում է Սևանի Վազգենյան ճեմարանի տարածքում: Հոգևոր ճամբարի մասնակիցները հնարավորություն ունեն այդ օրերի ընթացքում ոչ միայն իրենց ակտիվ հանգիստն անցկացնել գեղատեսիլ Սևանում, այլև մասնակցել ժամերգությունների ու պատարագների, լսել հոգևոր զրույցներ, ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու ծեսերին ու տոներին:

Ճամբարը նախատեսված է 15-35 տարեկան բոլոր ցանկացողների համար:

Ինչպես նախորդ տարի այս տարի ևս մասնակցության համար նախապես սահմանված էր 60 տեղ:

«Ճամբարը նպատակ ունի նաև երիտասարդներին համախմբելու՝ նրանց ամառային ակտիվ հանգիստը համատեղելով հոգևոր և հայրենասիրական դաստիրակության հետ»,- իր խոսքում նշեց Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական ուղղության ղեկավարՀայկարամ Դրմեյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում