Թուրքիայի իշխանությունները չեղարկել են 75 հազար քաղաքացիների անձնագրեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում ձերբակալվել է մոտ 26 հազար մարդ: Ներկայում կալանավորված են 13 419 կասկածյալներ, 74562 քաղաքացու անձնագիր չեղյալ է հայտարարվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալային:

Պաշտոնական տվյալներով` Թուրքիայում հեղաշրջման փորձի ճնշման ժամանակ սպանվել է 238 մարդ, 2917 մարդ վնասվածքներ է ստացել: Մոտ 60 հազար մարդ պաշտոնից հեռացվել է չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ուսմունքին սատարելու կասկածանքով, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում:

BBC-ին այդ առնչությամբ հիշեցնում է, որ երբ թուրքական կառավարությունը հեղաշրջման փորձի հետ կապված երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն հայտարարեց, այն դադարեցրեց իր անդամակցությունը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային իր անդամակցությունը, եւ Թուրքիայից արդեն սկսեցին լուրեր ստացվել ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Ընդ որում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը BBC-ին տված հարցազրույցում պնդում էր այն մասին, որ իր համաքաղաքացիների կեսից ավելին նպատակահարմար են համարում երկրում մահապատժի վերականգնումը:

Ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո Թուրքիայի իշխանությունները որոշում են ընդունել 100-ից ավելի ԶԼՄ-ներ փակելու մասին: Բռնաճնշումների են ենթարկվել, մասնավորապես, 16 հեռուստաալիքներ, 23 ռադիոկայաններ, 45 թերթ, 15 հանդես, 29 հրատարակչություն եւ երեք լրատվական գործակալություն:

Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այն ժամանակ մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:

Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն, որոշակի ազդեցություն է պահպանում հայրենիքում: 74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում Էրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի ղեկավարման հարցում նրանց մոտեցումները բաժանվել են:

Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի եւ բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ:

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: Ֆեթուլլահ Գյուլենը ժխտում է ռազմական հեղաշրջմանն իր մասնակցությունը եւ գտնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարումով:

Հայերեն العربية

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով