Հասարակությունը չի կիսում այս ձևով հարցեր լուծելու մոտեցումը. Կիրո Մանոյանը` զինված խմբի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված խմբի կողմից կատարված գործողությունները վատ ազդեցություն կունենան Հայաստանի արտաքին հարաբերությունների վրա: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով` այդ ազդեցության չափը կախված կլինի նաև առաջացած իրավիճակի հանգուցալուծումից: «Արդեն հայտարարել ենք` երկրում փոփոխությունների այսպիսի միջոցները կուսակցության համար ընդունելի չեն: Արտաքին քաղաքականության տեսնակյունից սա երկրի համար միայն վատ ազդեցություն ունի և կշարունակի ունենալ, տակավին, չգիտենք ինչպես կավարտվի: Եթե ավելի ծանր զոհերի թվով ավարտվի, դա ավելի վատ կլինի երկրի արտաքին հարաբերությունների համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց քաղաքական գործիչը:

Նրա դիտարկմամբ` հասարակության շրջանում կա դժգոհություն, բայց դա չի արդարացնում բռնի քայլերի դիմելը: «Հասարակության արձագանքից երևում է, որ հասարակությունը չի կիսում այս ձևով հարցեր լուծելու մոտեցումը: Մյուս կողմից` հասարակությունը անհրաժեշտ է, ընդհանուր առմամբ, կազմակերպված լինի, որ ազդի երկրում փոփոխություններ իրականացնելու վրա, որ մարդիկ այսպիսի ծայրահեղական միջոցների դիմելու մասին չմտածեն»,-հավելեց Կիրո Մանոյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում ունենալու հարցին, ապա նա առաջարկեց դա ճշտել ՀՅԴ գերագույն մարմնից:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում