Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահի նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդակցության մասնակիցները Հանրապետության Նախագահին զեկուցել են այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները: Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում