«Սխտորաշեն». «Ոսկե ծիրան» 13-րդ փառատոնը խոստանում է ֆիլմառատ լինել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի բացման առաջին մամուլի ասուլիսը ներկայացրեց «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի «Սխտորաշեն» վավերագրական ֆիլմը:Ֆիլմի ռեժիսոր-օպերատորը Գարեգին Պապոյանն է, ով փառատոնի շրջանակում առաջին անգամ է ցուցադրելու ֆիլմը: Գարեգինը մասնագիտությամբ օպերատոր է, և «Սխտորաշեն»-ն իր դեբյուտային աշխատանքն է որպես ռեժիսոր:

2013 թ. լուսանկարահանումներ անելու նպատակով Գարեգինը մեկնել էր Ղարաբաղ: Հայտնվելով Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում՝ նա ծանոթացավ գյուղի միակ բնակչի` 83-ամյա Լենա տատիկի հետ և որոշեց նրա մասին ֆիլմ ստեղծել: Նկարահանումները սկսվեցին 2015 թ.: Գարեգինը պատմում է, որ ֆիլմը նկարահանվել է ընդամենը երկու օրում: «Իմ առաջնային նպատակն է եղել ցույց տալ մի գյուղի միակ բնակչի պատմությունը: Նկարահանումների երկու օրվա ընթացքում հաջողվեց ստեղծել կապվածություն հերոսուհու հետ և ամեն ինչ հարթ ընթացավ` առանց նախնական սցենարի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատմեց Պապոյանը:

Նա նաև նշեց, որ վավերագրական լուսանկարչությամբ զբաղվելուց հետո վավերագրական ֆիլմ նկարելը հեշտ էր: Ֆիլմի ռեժիսորը չի բացառում, որ հարմար թեմա գտնելու դեպքում նորից ֆիլմ կնկարահանի Արցախում:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ստեղծվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում հարյուրավոր ֆիլմեր` մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

Հայերեն

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը