Սպորտ

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները հուլիսի 1-ի դրությամբ: Ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը` 2855 միավորով: Հայ շախմատիստներից Լևոն Արոնյանը՝ 2792 միավորով, 5-րդ հորիզոնականում է: Ցանկում են նաև՝ Գաբրիել Սարգսյանը` 56-րդ, Վլադիմիր Հակոբյանը`62-րդ և Սերգեյ Մովսիսյանը` 76-րդ հորիզոնականներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:

Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանն է: Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 39-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 42-րդը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում