Մարիա Զախարովան կոչ է անում Ալիևին չփոշիացնել ձեռք բերված դրական արդյունքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հակամարտության կարգավորման թեման քննարկման սեփական ֆորմատն ունի: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրաշալի հասկանում է, որ հաշվի առնելով հակամարտության պատմությունն ու զգայունությունը, միշտ կա մեծ ցանկություն և ձգտում մեկնաբանելու, պարզաբանումներ տալու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգյան գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արված հայտարարությունը:

«Անհրաժեշտ է տարանջատել պարզաբանումներն ու հանրային բանավեճը, ինչպես նաև հանրային տարածքն այս բարդագույն խնդրի լուծման համար օգտագործելու փորձերը: Խնդրի լուծման համար կա բանակցային գործընթաց՝ բաղկացած տարբեր մեխանիզմներից. դրանք գագաթնաժողովներն են, երկկողմ կամ բազմակողմ ձևաչափով հանդիպումները: Սանկտ Պետերբուրգյան հանդիպումը բոլոր մասնակից կողմերի և դիտորդների գնահատականով հաջող է անցել: Հանդիպումն ավարտվել է համապատասխան հրապարակված հայտարարությամբ, որն ամբողջության այն մակարդակով, որը հնարավոր է ու համաձայնեցված է կողմերի միջև այս փուլում, բացում է ինչպես հանդիպման, այնպես էլ առաջ շարժվելու ուղիների և հեռանկարների դետալներն ու արդյունքները: Այժմ խիստ կարևոր է «չփոշիացնել» ձեռք բերած դրական արդյունքները հանրային հայտարարությունների և հռետորաբանության արդյունքում: Այն պետք է պահպանել, որպեսզի հետագայում կյանքի կոչվեն կոնկրետ քայլերի և գործերի տեսքով»,- ասել է նա՝ հավելելով.

«Հասկանում եմ, որ սա գերդիվանագիտական պատասխան է: Հավանաբար, դուք ցանկանում եք ավելի շատ կոնկրետացում և կանխատեսումներ, սակայն կան թեմաներ, որոնք «լռություն» են պահանջում ոչ թե, որովհետև ինչ-որ բան թաքցվում է, այլ որովհետև այստեղ պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները: Հասարակական կարծիքը պարտավոր է պահանջել ու իմանալ ամբողջական տեղեկատվությունը, սակայն կա տարբերություն տեղեկատվություն տրամադրելու եւ հասարակական տարածքը «պարանը ձգելու» համար օգտագործելու միջև: Այստեղ կարևոր է ցույց չտալ, թե ով է ավելի ուժեղ, ով ավելի շատ միավորներ աշխատեց, այլ անել այնպես, որպեսզի նախանշվեն խնդրի լուծման ուղիները, որպեսզի այդ լուծումն անցնի ավելի կոնկրետ, իրական հարթության: Մենք երկրորդ մոտեցման կողմնակից ենք՝ հաշվի առնելով նաև, որ հասարակայնության տեղեկացվածությունը կարևոր բաղադրիչ է»:

Զախարովայի խոսքով՝ երբ լինեն կոնկրետ տվյալներ, որոնք կարելի է մեկնաբանել, մեկնաբանություններ կտրվեն: «Կրկնում եմ, ի սկզբանե մենք դիմել ենք բոլոր կողմերին՝ խնդրելով օգտագործել բանավեճի համար բանակցային գործընթացները, այլ ոչ թե հանրային տարածքը, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն իրոք առաջընթաց ունենա»,- եզրափակել է նա:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«SEE FORWARD SUMMIT 2026»-ը Սոֆիայում կմիավորի բիզնեսի և կառավարության ոլորտի առաջնորդներին. BTA

«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում

Մոսկվայում կազմակերպվել է դասական երաժշտության երեկո՝ նվիրված Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին

ԱԺ-ն 62 կողմ ձայնով սահմանեց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը