Պաշտոնական

Կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Կայացել է Հայաստանում  գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում հունիսի 21-ին տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհուրդը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) նորանշանակ գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի թեկնածությունները որպես FREDA-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրության մեջ առաջարկվող համապատասխան փոփոխությունները և լրացումները:

Նիստում հաստատվել են նաև հիմնադրամի 2015 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության ներկայացրած ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև FREDA-ի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագծի եզրակացությունը: Մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է FREDA-ի ներդրումային ուղեցույցի վերջնական տարբերակը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում