Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 5.5 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-մայիսին 5.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա մայիսին ապրիլի համեմատ ցուցանիշն աճել է 6.6 տոկոսով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել շինարարության, առևտրի շրջանառության ոլորտներում: Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.6 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.1 տոկոսով:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 7.9 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում նվազումը կազմել է 1.9 տոկոս: 2015թ. հունվար-մայիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 8.6 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4.7 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունը 2016-ի հունվար-մայիսին նվազել է 0.1 տոկոսով` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 774 միլիարդ 331.5 միլիոն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.8 տոկոսով` կազմելով 533 միլիարդ 473.6 միլիոն դրամ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.5 տոկոսով (183 հազար 960 դրամ). ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 0.1 տոկոսով` կազմելով 157 հազար 732 դրամ: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2015թ. հունվար-մայիսի համեմատ աճել են 6.8 տոկոսով (1 միլիարդ 892.7 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն ավելացել է 20.1 տոկոսով (656.9 մլն դոլար), իսկ ներմուծումն աճել է 0.9 տոկոսով (1 միլիարդ 235.8 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մայիսին եղել է 485.15:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Հայերեն English Русский

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ