Հայաստանում նշվելու է Յոգայի միջազգային օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի բազմաթիվ երկրներում հունիսի 21-ին կնշվի Յոգայի միջազգային օրը: Հայաստանում այն նշվելու է արդեն երկրորդ անգամ և դրա հետ կապված կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ. լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվան:

«Մեր երկրում Հնդկաստանի դեսպանատան ակտիվ աշխատանքների շնորհիվ է հնարավոր դառնում տեսնել, թե ինչքան գեղեցիկ և օգտակար երևույթ է յոգան: Յոգան ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես մարդու կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Յոգան հնագույն պատմություն ունեցող երևույթ է, որի կարևորագույն նպատակը ներդաշնակության հասնելն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բիերվիրթի խոսքով՝ ՄԱԿ-ի կողմից Յոգայի միջազգային օր սահմանելուն նպաստել է այն հանգամանքը, որ յոգան շատ օգտակար է և դրա տարածումը ընդլայնվում է: Յոգան մարդուն հնարավորություն է տալիս հասնելու ներդաշնակության շրջապատի հետ, և օրեցօր ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում յոգայով: Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը, յոգան բժշկական տեսանկյունից դիտարկելով, նշեց. «Յոգան և՛ մշակույթ է, և՛ ֆիզիկական մարմնամարզության տեսակ: Յոգայում ամեն ինչ արվում է շնչառական ֆունկցիան հսկողության տակ վերցնելով, դրա միջոցով մարդը հասնում է հավասարակշռության և հարմոնիայի: Յոգան հոգեֆիզիկական տեսանկյունից կարող է շատ օգտակար լինել»: Նարիմանյանը նաև հավելեց, որ ներկայումս Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են շուրջ 900 հնդիկ ուսանողներ, և նրանք ևս կմասնակցեն Յոգայի միջազգային օրը կայանալիք միջոցառումներին:

Հունիսի 21-ը հռչակվել է Յոգայի միջազգային օր ՄԱԿ-ի կողմից 2014 թվականին:

Հայերեն English

Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ»-ի անվամբ 1.9 հա հողամասի սեփականության իրավունքի գրանցումը

Քաղհասարակության դերը կարևոր է երկխոսության և ազգային գերակայություններն ավելի լայն օրակարգի հետ կապելու գործում․ Անդրեա Ռայմոնդի

Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը

Հայաստանում էներգիայի կուտակիչ կայաններ ստեղծելու նպատակով ՀԾԿՀ-ն անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտեր է ընդունել

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը հրապարակվել է Հունաստանի խոշորագույն առցանց օրաթերթում՝ «ProtoThema»-ում

Եվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքում

ՄԻՊ-ը կոչ է անում պաշտպանել բոլոր կրոնական խմբերի իրավունքներն ու բացառել թիրախավորումը

Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial Times

ՄԻՊ-ին առաջարկվում է լիազորել քննելու նաև մասնավոր կազմակերպությունների կողմից խտրականության դեպքերը