Թուրքիայում 152 պատգամավորի նկատմամբ դատական գործ է բացվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ խորհրդարանի մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունը վերացվելու հետ կապված սահմանադրական փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո նրանց վերաբերյալ արդեն 117 քրեական գործ է ուղարկվել դատախազություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` TRT-ին տված հարցազրույցում Բոզդաղն ասել է, որ սահմանադրական փոփոխությունը թույլ է տվել վերացնել 152 պատգամավորի նկատմամբ 799 քրեական հետաքննության եւ դրանք իրագործելու դեմ եղած խոչընդոտները:

Նրա խոսքով` թուրքական խորհրդարանի ղեկավարության ձեռքի տակ եղած այդ նյութերը մոտ ժամանակում կուղարկվեն հանրապետական դատախազություն:

Ինչպես հայտնի է` քրեական գործերը հիմնականում վերաբերվում են Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) եւ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներին, որոնք հանդես են գալիս Թուրքիայում նախագահական կառավարման համակարգ մտցնելու նախագահ Թայիփ Էրդողանի համառ ձեռնարկումների դեմ:

ԺԴԿ-ի եւ ԺՀԿ-ի ընդդիմադիր պատգամավորներին «վնասազերծելու» նպատակով Էրդողանի հանձնարարությամբ քրեական գործեր են հարուցվում նրանց նկատմամբ, որպեսզի նրանց զրկեն Էրդողանի հակաժողովրդավարական նախաձեռնություններին դեմ հանդես գալու հնարավորությունից:

Հայերեն العربية Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս