Տարածաշրջանային

Վրաստանում մեկնարկել Է խորհրդարանական ընտրարշավը

2 րոպեի ընթերցում

Վրաստանում մեկնարկել Է խորհրդարանական ընտրարշավը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունիսի 8-ին մեկնարկել Է խորհրդարանական ընտրություններին նախորդող նախընտրական արշավը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան կարգադրությունը հրապարակվել Է նախագահական վարչակազմի կայքում:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին: Օրենսդիր մարմնի տեղերի համար նախնական տվյալներով կպայքարեն 30-ից ավելի կուսակցություններ: Կուսակցությունների գրանցումը կշարունակվի ընդհուպ մինչեւ օգոստոս: Բացի այդ, հոկտեմբերի 8-ին կանցկացվեն նաեւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները:

Երկրի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցություններն արդեն քարոզչական պլակատներ փակցնելու եւ քարոզչության իրավունք ունեն, բացի այդ, ուժի մեջ Է մտել վարչական ռեսուրսների օգտագործման արգելքը: Նաեւ սկսել Է գործել կուսակցությունների նախընտրական արշավին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության արգելքը:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընտրությունների ամսաթվի նշանակման մասին կարգադրությունն ստորագրել Է հունիսի 3-ին, իսկ հունիսի 8-ին այն ստորագրել Է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Ինչպես նշում Է Sputnik-ը, դա ընտրություններից առաջ ամենաերկար ընտրարշավը կլինի ժամանակակից Վրաստանի ողջ պատմության ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում