Սպորտ

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում

1 րոպեի ընթերցում

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականը պատրաստվում է ուսումնամարզական հավաք անցկացնել Հայաստանում:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով iransportspress.com-ը,հավաքը նախատեսված էր անցկացնել Հարավային Աֆրիկայում, սակայն իրանցիները չեղյալ են հայտարարել այդ հավաքը:

Իրանի հավաքականը Կարլուշ Կեյրուշի գլխավորությամբ Երևան կժամանի հունիսի 19-ին, իսկ հավաքը կտևի 9 օր:

Իրանի ընտրանին պատրաստվում է ԱԱ-2018-ի Ասիական գոտու ընտրական փուլին: A խմբում Կեյրուշի սաների մրցակիցներն են Հարավային Կորեայի, Ուզբեկստանի, Քաթարի, Չինաստանի և Սիրիայի հավաքականները:

Իրանի հավաքականի ավագն է Անդրանիկ Թեյմուրյանը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում