Իրաքի Սուլեյամանիայի նահանգը շահագրգռված է զարգացնելու ՀՀ-ից արտադրանքի ներմուծման և զբոսաշրջության ոլորտների կապերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը այցելել է Սուլեյամանիա և Հալաբջա նահանգներ:Սուլեյմանիա քաղաքում դեսպանը հանդիպել է նահանգապետ Ասո Ֆարիդուն Ալի Ամինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նահանգապետը նշել է, որ իրենք շահագրգռված են զարգացնելու Հայաստանի հետ կապերը, մասնավորապես, հայկական արտադրանքի ներմուծման և զբոսաշրջության ոլորտներում: Երկուստեք ընդգծվել է այդ ոլորտներում առկա մեծ ներուժը և դրա լիարժեք կիրառման հեռանկարները: Հանդիպմանը հաջորդել է համատեղ մամուլի ասուլիս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում նահանգի գյուղատնտեսության, սննդի, առողջապահության, կրթության դեպարտամանտների և առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարության հետ, որի ընթացքում արծարծվել են համագործակցության հստակ ծրագրեր: հաղորդագրության մեջ նաև նշված է. «Դեսպանը ներկայացրեց հայկական արտադրանքին, արտահանմանը, ինչպես նաև ներդրումային դաշտին վերաբերող տեղեկատվություն, նախանշեց համագործակցության հնարավոր ոլորտներ և պատասխանեց ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին:

Կրթական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերը ներառված էին Սուլեյմանիայի և Պոլիտեխնիկ համալսարանների ղեկավարության հետ հանդիպման օրակարգում: Վերջինիս ներկայացվեցին Հայաստանում որակյալ բարձրագույն կրթության առավելությունները և հնարավորությունները:

Քուրդիստանի Հայրենասիրական միության քաղաքական խորհրդի անդամ, Իրաքի նախկին առաջին տիկին Հերո Թալաբանիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները, ինչպես նաև հատուկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ մշտապես ցուցաբերված ջերմ վերաբերմունքը:

Նույն օրը՝ երեկոյան, դեսպանը հանդիպեց Առևտրաարդյունաբերական պալատի անդամների ու խոշոր գործարարների հետ: Քննարկվեցին ինչպես Հայաստանում ներդրումներ կատարելու, այնպես էլ հայկական արտադրանքի ներմուծմանն առնչվող հարցեր:

Այցի շրջանակներում Դեսպանը եղավ նաև «Save the Children» կազմակերպության «Սահմանափակ կարողություններով երեխաների ուսումնական կենտրոնում», Սուլեյմանիայի Փեշմերգայի թանգարանում և Լաթիֆ Ռաշիդ ժամանակակից արվեստի պատկերասրահում:

Մայիսի 25-ին դեսպան Գրիգորյանն այցելեց Հալաբջա նահանգ, որտեղ հանդիպեց նահանգապետ Աբդալլահ Նևրոլիի հետ: Քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այնուհետև դեսպանն այցելեց Հալաբջայի՝ թունավոր գազային հարձակման զոհերի հուշակոթող ու թանգարան»:

Հայերեն English

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում

Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիներին տրամադրվել է 10 561 կացության կարգավիճակ

Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ

Պապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Սերժ Սարգսյանը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե

Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին