Տարածաշրջանային

Բուլղարիան ավարտին է հասցնում Թուրքիայի սահմանին պատի կառուցումը

1 րոպեի ընթերցում

Բուլղարիան ավարտին է հասցնում  Թուրքիայի սահմանին պատի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիան այս տարվա հուլիսի վերջին ավարտին կհասցնի Թուրքիայի հետ սահմանին 146 կմ երկարությամբ փշալարից պատի կառուցման աշխատանքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովNovinite լրատվական գործակալությունը, հայտարարել է Բուլղարիայի ներքին գործերի նախարար Ռումյանա Բաչավարովան` նշելով, որ Թուրքիայի սահմանին պատը կառուցվում է միգրանտների հոսքն այդ երկրից կանխելու համար:

Նշվում է, որ անցյալ շաբաթ օրը Բաչավարովան, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը եւ պաշտպանության նախարար Նիկոլայ Նենչեւը տեսչություն են անցկացրել պատի կառուցված հատվածներում:

Բաչավարովան նշել է, որ պատը կառուցվում է առաջին հերթին այն բանի համար, որպեսզի երկրի քաղաքացիներն իրենց անվտանգ զգան:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում