Միջազգային

Մինչեւ 2060 թվականը միլիարդից ավելի մարդիկ կհայտնվեն ջրհեղեղի սպառնալիքի ներքո. զեկույց

1 րոպեի ընթերցում

Մինչեւ 2060 թվականը միլիարդից ավելի մարդիկ կհայտնվեն ջրհեղեղի սպառնալիքի ներքո. զեկույց

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 2060 թվականը կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով ավելի քան 1 մլրդ մարդ մշտապես ենթակա Է լինելու աղետալի ջրհեղեղների վտանգին: Այդ մասին ասված Է «Քրիստոնեական օգնություն» բրիտանական հումանիտար կազմակերպության նոր զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այդ ուսումնասիրության համաձայն՝ առավել մեծ վտանգի կենթարկվեն ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Հնդկաստանը:

Նրանց առաջին հերթին են սպառնալու համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքները, այդ թվում՝ փոթորկալի քամիները:

Առավել մեծ վտանգն սպառնում Է Հնդկաստանի Կալկաթա եւ Մումբայ քաղաքներին: Ցուցակի եւս ութ քաղաքներ գտնվում են Ասիայում, նրանց հաջորդում Է Մայամին:

Դեկտեմբերին Փարիզում կայացած կլիմայական խորհրդաժողովի մասնակիցները պարտավորություն են ստանձնել կրճատել ածխաթթվի արտանետումները մթնոլորտ՝ թույլ չտալով, որ այն մինչեւ 2100 թվականը տաքանա Ցելսիուսի ավելի քան 2 աստիճանով:

Փաստաթուղթը նաեւ նախատեսում Է զարգացող երկրներին 100 մլրդ դոլար հատկացնել վնասակար արտանետումների դեմ պայքարելու նպատակով:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում