Հարկային նոր օրենսգիրքը կապահովի Հայաստանում կայուն քաղաքականություն. ԱՄՀ ներկայացուցիչ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային նոր օրենսգիրքը ենթադրում է պետության և տնտեսավարող սուբյեկտների միջև իրավական հարաբերությունների համալիր բարեփոխումների իրականացում, որոնց կյանքի կոչելը պահանջում է բավականին լայնածավալ աշխատանքի իրականացում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբանը: Նա նշեց, որ այս օրենսդրական նախաձեռնությունը խիստ կարևոր է Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար, հետևաբար` փաստաթղթի մասին հանրային իրազեկվածության ապահովումն առաջնային խնդիր է:

«Հայաստանի անկախացումից ի վեր հարկային դաշտի կարգավորման բազում օրենսդրական ակտեր են շրջանառության մեջ մտել` ինչպես կառավորության որոշումների, այնպես էլ այլ նախաձեռնությունների տեսքով: Արդյունքում, երբեմն այս օրենսդրական ակտերի միջև էական տարբերություններ ու հակասություններ են ի հայտ գալիս, որոնք խնդիրներ էին առաջացնում տնտեսավարողների համար: Դրանց ներդաշնակեցման անհրաժեշտությունից էր բխում Հարկային նոր օրենսգրքի մշակումը: Նոր օրենսդրական նախաձեռնությունը ոչ միայն պետք է բավարարի հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացումը, այլև այն դարձնի առավել թափանցիկ ու կանխատեսելի` համապատասխանեցնելով համակարգը միջազգային չափանիշներին, ինչն, առաջին հերթին, կնպաստի բիզնեսի զարգացմանը»,- շեշտեց ԱՀԿ ներկայացուցիչը:

Բնականաբար, ցանկացած իրավական ակտ, հատկապես` հարկային քաղաքականության ոլորտում, ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվում: Սակայն, ըստ Տերեսա Դաբանի, միջնաժամկետ հեռանկարում նոր Հարկային օրենսգիրքը կապահովի Հայաստանում կայուն հարկային քաղաքականություն:

«Ընդհանուր առմամբ, հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները անորոշություն են առաջացնում տնտեսվարողի մոտ, ինչը բացասական է ազդում ընդհանուր տնտեսության վրա: Կայուն օրենսդրական հենքն անհրաժեշտ պայման է նման տատանումներից խուսափելու համար: Այն օգնում է համակարգն առավել արդար դարձնել` ապահովելով երկրի բյուջետային ծախսերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները` առանց տնտեսավարողների համար խնդիրներ առաջացնելու: ՀՀ կառավարությունը և քաղաքացիական հասարակությունն արժանի են գովասանքի, քանի որ Հարկային օրենսգիրքը մշակվեց հանրային քննարկումների արդյունքում. նման մոտեցում քիչ երկրներում ենք տեսել»,- հավելեց բանախոսը:

Հարկ վճարողների ասոցիացիայի նախագահ, հարկային խորհրդի անդամ Փայլակ Թադևոսյանի խոսքով` նոր օրենգիրքը ոչ միայն ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, այլև գործարար համայնքի լայնածավալ քննարկումների արդյունք է: Ներկայումս հարկային քաղաքականությունն ամրագրված է ու կարգավորվում է բազում օրենսդրական ակտերով, ՀՀ կառավարության որոշումներով. նոր օրենսգիրքը կլինի միասնական փաստաթուղթ, որը ավելի հստակ կերպով է կազմակերպելու պետության ու տնտեսավարողի միջև հարաբերությունները:

«Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի» նախագահ Վահագն Համբարձումյանը հավելեց, որ փաստաթուղթը միասնական, մեծ փաթեթով սահմանում է խաղի այն կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն պետությունն ու հարկ վճարողը: Տարբեր փաստաթղթերում ցաք ու ցրիվ եղած իրավական ակտերի ու պաշտոնական պարզաբանումների փոխարեն մեկ ընդհանուր փաստաթուղթ` հիմնված երկու հիմնարար մոտեցումների վրա:

«Առաջինը` կոնցեպտուալ խնդիրներն են, որոնք բարձրացվել են քննարկումների ժամանակ և իրենց լուծումը գտել նոր փաստաթղթում: Դրանք վերաբերում են տոկոսադրույքներին, հարկման բազային, հարկ վճարողների շրջանակին, արտոնություններին ու դրանց սահմանմանը և այլն: Երկրորդը` առավել մասնագիտական մոտեցումներն են` կոչված կանխելու վարչարարական խնդիրները, պարզեցնելու հաշվառումն ու շփումը հարկատուի և հարկերը հավաքագրող մարմնի միջև»,- հավելեց նա:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա