Պաշտոնական

ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին մայիսի 6-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Ուրազաևն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ առկա է երկկողմ հարաբերություններն ամրապնդելու մեծ ներուժ, որը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվացնել երկկողմ ջանքերը:

Հանրապետության Նախագահը կարևորել է միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը՝ այդ համատեքստում ընդգծելով հատկապես ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում հայ-ղազախական հարաբերությունների զարգացումը՝ ուղղված փոխադարձ շահերի հարգման վրա և ելնելով դաշնակցային համերաշխությունից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում