Արտավազդ Փելեշյանի մասին գրված հոդվածներն ամփոփվել են «Դրոշմման ժամանակը» երկհատորյակում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի մասին գրված լավագույն հոդվածներն ու ակնարկներն ամփոփվել են «Դրոշմման ժամանակը» երկհատորյակում: «Տարածական մոնտաժի» մեթոդի հիմնադիր Փելեշյանը մասնակցեց նորաստեղծ ռուսերեն գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ մայիսի 5-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:

«Ծնունդ է առել մի փառավոր գիրք` էությամբ մոնումենտալ և պարունակությամբ անչափելի: Գրքում Փելեշյանը ներկայանում է իր ամբողջ հետագծով, որ գոյացել է իր արվեստի և անձի շուրջը: Բոլորիս համար հպարտություն է այսպիսի գիրք ունենալը: Իմ կարծիքով` այս գրքում ամփոփված է մշակութային վերջին տասնամյակների իրադարձությունների կիզակետը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` շնորհանդեսի ընթացքում նշեց ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը`շեշտելով, որ գիրքն ամփոփում է մեր կինոյի անցած ուղին:

«Բառը և Փելեշյանի կինոն չեն համատեղվում, նա բառերը վտարել է իր կինոյից, որովհետև չի վստահում: Բառը մարդուն տրված է իր իսկությունը թաքցնելու համար: Այն կարող է լինել ժամանակավոր, իսկ պատկերը` հավերժական: Փելեշյանի ֆիլմերը կինոսիմֆոնիաներ են, նրանք կարողանում են հուզական տեքստ հաղորդել»,-իր ելույթում նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը:

Արտավազդ Փելեշյանը շնորհանդեսի ընթացքում ներկաների համար մակագրեց իր գրքերը: Երեկոյի ընթացքում նաև ցուցադրվեց վարպետի մասին պատմող «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմը: Այն ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայկ Օրդյանի համատեղ աշխատանքն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2009-ին:

«Դրոշմման ժամանակը» երկհատորյակը 2016-ին լույս է ընծայել «Տիգրան Մեծ» հրատարակչությունը` ՀՀ մշակույթի նախարարության պատվերով և «Լույս» հիմնադրամի աջակցությամբ:

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938թ. փետրվարի 22-ին Գյումրիում: Սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը», «Սկիզբը» վավերագրական ֆիլմերը: 1969թ. նկարահանել է «Մենք» կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից և արժանացել Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմի: Նշանավոր գործերից են նաև «Տարվա եղանակները, «Մեր դարը», «Վերջ», «Կյանք» և այլն: 1974թ. գրել է «Տարածական մոնտաժ» աշխատությունը, որտեղ շարադրել է մոնտաժի իր տեսությունը:

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել