ԼՂ հարցով բանակցությունների վերսկսման համար Հայաստանն առաջադրում է 3 պայման. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է կյանքի կոչել երեք քայլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԳՄ նիստին հաջորդած լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մանրամասնելով, որ այդ երեք կետերն են հետաքննության մեխանիզմների ներդրումը, հասցեական հայտարարությունները և երաշխիքները, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:

«Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է: Երբ որ գնում են մարտական գործողություններ, երբ դրանք ամբողջությամբ չեն ավարտվել, երբ Ադրբեջանը խախտում է թե’ 1994թ-ի զինադադարի պայմանները, որը նա ստորագրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ, թե’ Մոսկվայում կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը, բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է: ՀՀ-ն մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Խնդիրը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պայմաններում, և առանց պաշտոնական Ստեփանակերտի որևէ մեկը չի կարող հասնել ամբողջական լուծման»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով` կուսակցության ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր վերջին հանդիպումների, հեռախոսազրույցների մանրամասները, ինչպես նաև իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Քննարկվել են ներքին քաղաքական հարցեր ևս, սակայն հիմնականում խոսակցության առարկան եղել են արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերը:

Հայերեն العربية English Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին