Սպորտ

Լևոն Արոնյանը երկար սպասված հաղթանակ տոնեց Նորվեգիայում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը երկար սպասված հաղթանակ տոնեց Նորվեգիայում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած «Norway Chess» շախմատային գերմրցաշարում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանին, ով նախորդ 6 տուրերում միայն ոչ-ոքի էր խաղացել, վերջապես հաջողվել է հաղթանակ տոնել: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Արոնյանն առավելության է հասել սևերով հանդես եկող մրցակցի՝ ուկրաինացի Պավել Էլյանովի դեմ պայքարում:

Ստավանգերի գերմրցաշարի 7-րդ տուրի շրջանակներում կայացած Արոնյան-Էլյանով պարտիայի 45-րդ քայլին ուկրաինացի շախմատիստը հանձնվեց՝ թույլ տալով Արոնյանին իրապես երկար սպասված հաղթանակ տոնել: Այսպիսով՝ անցկացված 7 տուրերից հետո Արոնյանի հաշվին արդեն 4 միավոր կա:

Մրցաշարի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, ով 7-րդ տուրում առավելության հասավ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Արոնյանն առաջատարից հետ է մնում 1 ամբողջական միավորով և 8-րդ տուրում ուժերը կչափի հենց Կարլսենի դեմ: Հաղթանակի դեպքում Արոնյանը կհավասարվի մրցաշարի առաջատարին՝ վերջին տուրից առաջ հետաքրքիր ու թեժ դարձնելով հաղթողի համար պայքարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում