Հասարակական

Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին անհրաժեշտության դեպքում բնակարաններ կտրամադրվեն

2 րոպեի ընթերցում

Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին անհրաժեշտության դեպքում բնակարաններ կտրամադրվեն

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքները պետք է լինեն Երևանի քաղաքապետարանի ուշադրության ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանի ավագանու ապրիլի 27-ի նիստի ընթացքում նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մինչև նիստի մեկնարկը քաղաքապետի առաջարկով Երևանի ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը:

«Մեր պարտքն է լինել զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների կողքին, նրանց մեր ուշադրության ներքո պահել: Իմ կողմից եղել են հանձնարարականներ` ուսումնասիրել զոհված, վիրավոր զինվորների ընտանիքների վիճակը: Հանձնարարական է տրվել ուսումնասիրել զոհված հերոսների ընտանիքների բնակարանների կարիքների հարցը: Նրանք, ովքեր վարձով են բնակվում Երևանում, մեր կողմից բնակարաններ կստանան: Այսինքն`եթե անհրաժեշտություն լինի, կապահովենք բնակարաններով»,-նշեց Տարոն Մարգարյանը:

Նա նաև հավելեց, որ հանձնարարական է տվել հանրակրթության վարչությանը, որպեսզի հերոսների դպրոցներում ստեղծվեն նրանց անունը կրող անկյուններ: «Սերունդը պետք է տեսնի, թե ինչ հերոսներ է տվել իր դպրոցը»,-շեշտեց քաղաքապետը` հավելելով, որ ծրագրերն իրականացնելու համար համայնքային բյուջեում կրճատումներ կիրականացվեն`մշակութային միջոցառումների հաշվին:

«Եթե հետագայում լինեն այլ առաջարկություններ, պատրաստ ենք քննարկել, թե որն է հնարավոր իրականացնել: Հետագա մեր ծրագրերում այս բոլոր ընտանիքները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»,-եզրափակեց քաղաքապետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում