Հալաբյանում հայտնաբերված բջջային քարտի տերը նախապատրաստվել է պայթեցման եղանակով վնասել ազգականներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Քրեական գործի քննության ընթացքում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել»,- ասաց Տռուզյանը: Նրա փոխանցմամբ, այժմ քննություն է տարվում բաժանորդի և դեպքի վայրում հայտանաբերված դիակի նույնականացման ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական, օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։

Հայերեն English Русский

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ

Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ նախնական տվյալներով տուժել է 11 անձ

Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երեխաների և դեռահասների համար սոցցանցերի արգելքին

Նեթանյահուն Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան

Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը. CENTCOM

Ռուբիոն և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին