Հասարակական

Հայաստանի ռուսական ռազմաբազայի զինծառայողները պատրաստվում են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ռուսական ռազմաբազայի զինծառայողները պատրաստվում են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմաբազայի զինծառայողները Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին ընդառաջ բարեկարգում են ռուս զինծառայողների հիշատակին նվիրված հուշարձանները և նրանց գերեզմանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից:

Երևանի և Գյումրիի տարածքներում զինվորականները՝ ՌԴ պաշտպանության նախարարության միջնակարդ դպրոցների սաների հետ միասին երկու շաբաթվա ընթացքում կիրականացնեն աղբի մաքրման աշխատանքներ, կվերականգնեն և կվերանորոգեն ավելի քան 100 հուշարձան:

Հայրենական մեծ պատերազմի 71-րդ տարեդարձի օրը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը, վետարանները, ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները ծաղկեպսակներ կդնեն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ավելի քան 100 հուշարձանների, ինչպես նաև նրանց գերեզմաններին Երևանում և Գյումրիում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում