«Ազդակ»-ի խմբագիրը Արցախում կայծակնային պատերազմի սանձազերծումը Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի համատեղում է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի տարածքում քառօրյա կայծակնային պատերազմի հրահրման մեջ մեծ է Անկարայի դերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս կարծիքին է Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: «Սիրիայի պատերազմում ու Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը դիտարկելով` որոշ առնչություններ պետք է նկատել: Սիրիական պատերազմի վերաբերյալ, երբ կազմվեց Սաուդիան Արաբիայի ու Թուրիքայի ռազմական դաշինքը, Բաքուն չընդառաջեց ու ցուցադրական չեզոքություն դրսևորեց, և այդ օրերին պաշտոնյաներ մեկնեցին Իրան, հետո Ռուսաստան: Այստեղ ի հայտ եկավ թուրքական ու ադրբեջանական շահերի անհամատեղելիությունը: Փաստորեն, նոր ճակատ էր պետք այդ հարաբերությունները մի անգամ ևս համատեղելի դարձնելու համար»,-ասաց Գանտահարյանը:

Նրա դիտարկմամբ` չնայած Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ ունեն արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերներ, բայց աշխարհաքաղաքական գերտերությունների կիզակետը շեղելու խնդիր էին հետապնդում: «Թուրքիայի ներսում քաղաքացիական, հասարակական դժգոհությունները Անկարայի հանդեպ, քրդական գործոնի ահագնացումը, արտաքին բազմակի պրոբլեմները հարևանների հետ, իսկ Արդբեջանում նավթի գների կտրուկ անկումը, ադրբեջանական դրամի արժեզրկումը, ժողովրդավար կարգերին չենթարկվելու պատճառով միջազգային ընտանիքի բանեցրած արտաքին ճնշումները, պատեհ առիթ էին այդ երկու պետությունների համար կայծակնային պատերազմ հրահրելու համար»,-շեշտեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը:

Անդրադառնալով Ռուսաստանի դերակատարությանը` Շահան Գանտահարյանը նկատեց, որ եթե պատերազմը հրահրվեց Թուրքիայի կողմից, ապա հրադադարը` Ռուսաստանի: Նա խոսեց Ռուսաստանի` Հայաստանի ռազմավարական գործընկերոջ չեզոք կեցվածքի մասին` նշելով, որ ՌԴ-ի կողմից հայտարարությունները ոչնչով չէին տարբերվում արևմտյան երկրների անհասցե կոչերից: «Բայց Ռուսաստանի կողմից այս չեզոքությունը նրա համար է, որպեսզի միջազգային ընտանիքն ու հակամարտող կողմերը ընդունեն Ռուսաստանի իրավարար հանգամանքը, եթե ի վերջո բանակցային գործընթացին վերադառնա խնդիրը: Ռուսաստանը միջնորդական առաքելություն է ստանձնել, այս ձևով գերմիջնորդի, գերիրավարարի դեր է ստանում»,-եզրափակեց բանախոսը:

Հայերեն

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26