«Քաղաքացիական պայմանագիրը» Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներն ընդունում է ի գիտություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ի գիտություն է ընդունում Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, իսկ կուսակցության առաջիկա գործունեությունը միտված է լինելու իրենց ձայն տված քաղաքացիների վստահությունն ամրապնդելուն և իրենց օգտին չքվեարկած քաղաքացիներին ավելի հասկանալի դառնալուն։ Այս մասին ապրիլի 18-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Ես շնորհակալություն եմ հայտնում քարոզչական խմբերին, ենթաշտաբերի ղեկավարներին, մեր ընտրարշավին նյութական, իրավական և տեխնիկական աջակցություն ցուցաբերած բոլոր անձանց։ Այս ընտրությունների արդյունքում Սասուն Միքայելյանի օգտին քվեարկած ոչ մի քվե չի կորսվել։ Սա համարում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցների և վարչության քաղաքական վստահելիության անհերքելի վկայություն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սասուն Միքայելյանին, որ իր առաջադրմամբ հրազդանցիներին տվեց ընտրության հնարավորություն։ Ինձ համար մեծ պատիվ էր նրա շտաբը ղեկավարելը։ Ես սիրեցի Հրազդանը և հրազդանցիներին: Շնորհակալ եմ հրազդանցիներին ցուցաբերած ջերմության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ժողովրդավարական հանրությունում հնարավոր չէ փոփոխությունների հասնել առանց հասարակության մեծամասնության աջակցության, այսինքն՝ հանրության 50+1 տոկոսի։ «Այսօր մենք արձանագրում ենք, որ Հրազդանի հանրության 50+1 տոկոսը նման պատվեր մեզ չի տվել, մենք դա ընդունում ենք ի գիտություն: Նման դեպքերում ընդունված է մեղադրանքներ հնչեցնել քաղաքացիների հասցեին, սակայն ես քաղաքացիների հասցեին որևէ մեղադրանք չեմ հնչեցնում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց, որ որևէ ընտրատեղամասում ընտրության արդյունքները չեն բողոքարկվել, քանի որ քվեատուփերում եղած բոլոր քվեները պաշտպանվել են իրենց վստահված անձանց կողմից: «Որևէ մեկը չի կարող ասել, որ Սասուն Միքայելյանին տրված որևէ քվե կորսվել է կամ չի հաշվառվել: Դա բացառված է: Ես ասում եմ, որ չեն եղել լցոնումներ, կրկնակի քվեարկություններ, որովհետև այն մեխանիզմը, որը մենք ներդրել էինք, սկզբունքորեն բացառում էր նման հնարավորությունը: Ես չեմ բացառում, որ եղել են կրկնակի քվեարկության եզակի, հատվածական դեպքեր, բայց դրանք էական ազդեցություն չէին կարող ունենալ: Այն համակարգը, որը մենք ներդրել ենք, դրանք իսպառ բացառում են կեղծիքների հնարավորությունները»,- ասաց պատգամավորը:

Հրազդանի քաղաքապետ է վերընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ թեկնածուն ստացել է 12 հազար 510 քվե, նրա մրցակիցներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությաններկայացուցիչ, ազատամարտիկՍասուն Միքայելյանը՝ 10 հազար 264, իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միսակյանը` 1237 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը 813 է:

Ընտրողների ընդհանուր թիվը քվերակության օրը կազմել է 44 հազար338, որից գրանցվել ու ընտրություններին մասնակցել է 24 հազար 861-ը՝ ըստ ստորագրությունների: Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը 24 հազար827 է:

Հայերեն

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի