Հասարակական

Հույն պատգամավորը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց վերջին օրերում Արցախում զոհված հայ զինծառայողների հիշատակին

1 րոպեի ընթերցում

Հույն պատգամավորը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց վերջին օրերում Արցախում զոհված հայ զինծառայողների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Գարիֆալիա Կանելին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հույն պատգամավորը նախ ծաղիկներ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին, այնուհետև՝ այն հայ զինծառայողների շիրիմներին, ովքեր զոհվել են վերջին օրերին Արցախում ընթացող թեժ մարտերի ժամանակ:

Ապրիլի 12-ին Գարիֆալիա Կանելին այցելել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հանդիպումներ ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Արցախ այցելելու համար նա արդեն հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում