«Զինվորիս հետ» նախագծի շրջանակում հավաքվել է ավելի քան 12 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կասկադ համալիրում կայացած «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ-դրամահավաքի արդյունքում զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին տրամադրելու նպատակով հավաքվել է 5 միլիոն 210 հազար ՀՀ դրամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից:

«Զինվորիս հետ» նախագծին են միացել նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող հետևյալ ՊՈԱԿ-ների աշխատակիցները.

  • Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն,
  • Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ,
  • Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն,
  • Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոն,
  • Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն,
  • Համազգային թատրոն,
  • Հայաստանի ազգային կինոկենտրոն,
  • Կամերային երաժշտության ազգային կենտրոն,
  • Հայաստանի պետական ֆիլհարմոնիա,
  • Հայաստանի պարի պետական համույթ,
  • Խամաճիկների պետական թատրոն,
  • Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլ,
  • Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ,
  • Հայաստանի ազգային պատկերասրահ,
  • Հայաստանի պատմության թանգարան,
  • Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն,
  • Հայաստանի ազգային գրադարան:

Վերջիններիս կողմից հանգանակված գումարը կազմում է 6 միլիոն 859 հազար 500 ՀՀ դրամ:

Ընդհանուր հավաքվել է 12 միլիոն 69 հազար 500 դրամ:

«Զինվորիս հետ» ակցիան շարունակվում է:

Հայերեն العربية

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին

Լոռու մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել

Սիպիլն իր նոր տեսահոլովակում կենդանացրել է Կոմիտասի ձայնը. «Արորն ու տատրակը»՝ նոր մատուցմամբ

Վահան Կոստանյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը վերաբերող հարցեր