Միջազգային հանրության համար ԼՂ տարածքում բախումներն անսպասելի էին. գերմանացի փորձագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրության համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բախումներն անսպասելի էին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է գերմանական Մարշալի հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերը: «Աշխարհն այնքան էր կենտրոնացել Սիրիայի ու Մերձավոր Արևելքի վրա, որ երբ Լեռնային Ղարաբաղի` նախկինում սառեցված հակամարտությունը սրվեց, միջազգային ասպարեզում ոչ ոք չգիտեր դրան ինչպես արձագանքել»,-ասել է վերլուծաբանը: Նրա կարծիքով` Լեռնային Ղարաբաղի խնդիրն այնքան բարդ է, որ միջազգային հանրությունը չի ցանկանում ներգրավվել դրա կարգավորման գործում, և եթե Սիրիայի դեպքում բոլորը ցանկանում են ներգրավվել և օգնել փախստականներին, ապա ղարաբաղյան հարցը սառը պատերազմից մնացած խնդիր է:

Փորձագետը նշել է, որ թեև ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի, հակամարտության գոտում գտնվող մարդկանց մոտ կարող է պատրանք ստեղծվել, որ այն կարող է լուծվել ռազմական ճանապարհով, սակայն պետք է ամեն ջանք գործադրել պատերազմից խուսափելու համար, որպեսզի նոր կորուստների չհանգեցնի:

Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի խոսքով, Արցախի ժողովուրդը պատերազմ չի ուզում, սակայն չկա որևէ ազդակ, որ ադրբեջանական կողմը նույնպես կիսում է այդ մոտեցումը: «Մենք հույս ունենք, որ այս դեպքերից հետո, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հասկացավ, որ ի վիճակի չեն ռազմական ճանապարհով լուծել այս հարցը, նրանք ավելի բաց կլինեն և ավելի համեստորեն կընդունեն առաջարկները, որոնք ներկայացվում են թե հայկական կողմերի, թե միջազգային հանրության կողմից»,-ասել է Ավետիսյանը:

Հայերեն English Русский

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26